Իմ սիրած վնասակար ուտելիքը

Տնային աշխատանք՝

Գնել խանութից և ուտել իմ սիրած վնասակար ուտեելիքը։

Թուղտը պահել,գտնել թղթի վրա բաղադրութըունը։

Ուսումնասիրել առաջին հինգ նյութերը և ներկայացնել այն բլոգում։

Շաքար, քաղցր, կարճ շղթայով, լուծելի ածխաջրերի ընդհանուր անվանումը, որոնք օգտագործվում են սննդի մեջ։ Շաքարները կազմված են ածխածնիցջրածնից և թթվածնից։ Գոյություն ունեն շաքարի տարբեր տեսակներ որոնք սկիզբ են առնում տարբեր տեղերից։ Գրանուլացված շաքարը կամ սեղանի շաքարը սախարոզն է, որը դիսախարիդ է։ Մարմնում սախարոզը հիդրոլիզվում է ֆրուկտոզի և գլյուկոզի։ Մյուս դիսախարիդներից են մալթոզը և լակտոզը։ Շաքարների ավելի երկար շղթաներն անվանվում են օլիգոսախարիդներ։ Տարբեր քիմիական միացություններ նույնպես կարող են ունենալ քաղցր համ, սակայն նրանք չեն դասակարգվում որպես շաքարներ։ Այս քիմիական միացություններից շատերը օգտագործվում են ցածր կալորիականությամբ սննդի մեջ և անվանվում են արհեստական քաղցրացուցիչներ։

Կաթի բաղադրիչ տարրերից օրգանիզմի լիարժեք սնման համար հատկապես կարևոր նշանակություն ունեն կաթնայուղն ու սպիտակուցները։ Կաթի սպիտակուցները լիարժեք են, դրանք պարունակում են օրգանիզմի համար անհրաժեշտ բոլոր ամինաթթուները։ Կաթի մեջ մտնող հիմնական սպիտակուցներն են կազեինըլակտալբումինը և լակտոգլոբուլինը, որոնք պարունակում են մոտ 20 ամինաթթու։ Կաթը պարունակում է 280-ից ավելի բաղադրամասեր՝ մարդու օրգանիցմի համար անհրաժեշտ բոլոր սննդարար նյութերի ցանկալի հարաբերակցությամբ։